ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Օվերչուկի հայտարարության առիթով

Օվերչուկի հայտարարության առիթով
17.08.2025 | 10:42

Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զարմացրեց․ սպասում էին կտրուկ մերժում, սակայն հնչեց այս ձևակերպումը․

«Եթե Հայաստանին լավ է, մենք աջակցում ենք»։

Ի՞նչ է սա նշանակում։

Հնարավոր պատճառները մի քանիսն են․

*Ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան խուսափում է նոր ճակատ բացել ԱՄՆ-ի հետ։

*Կրեմլում չեն հավատում «Թրամփի երթուղու» իրական հեռանկարին և կոշտ հակազդեցությունը համարում են անիմաստ։

*Չի բացառվում, որ այս հարցում կան որոշակի պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ։

Միևնույն ժամանակ ակնհայտ են նաև ռիսկերը․ Արևմուտքի ազդեցության մեծացում Կովկասում, Հայաստանի աստիճանական հեռացում ռուսական ուղեծրից, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդում։

Սակայն կան նաև հնարավորություններ․ Մոսկվան կարող է ներգրավվել տնտեսական բաղադրիչներում, պահել բանակցային խաղաթուղթ և ներկայանալ որպես խաղաղարար։

Արդյունքում՝ նման դիրքորոշմամբ Մոսկվան այս պահին էական կորուստ չի կրում․

եթե նախագիծը տապալվի՝ ոչինչ չի կորցնի, իսկ եթե այն իրագործվի, հնարավորություն կունենա ներգրավվելու կամ առնվազն օգտագործելու այն իր շահերի համար։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ